Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Իրադարձությունների պատմական շղթա

Իրադարձությունների պատմական շղթա
31.07.2026 | 12:17

200 տարի առաջ, հուլիսի 31-ին, սկսվեց ռուս-պարսկական վերջին պատերազմը, որի արդյունքում Ռուսաց կայսրին անցան տարածքներ, որոնց մի մասը հետագայում դարձավ Հայաստանի Հանրապետություն: Իմ կարծիքով, չլիներ Իվան Պասկևիչ զորավարի տաղանդը, տեղի չէր ունենա իրադարձությունների պատմական շղթան, և այսօր մենք դժվար ունենայինք Հայաստան պետություն կամ առհասարակ պատմական Հայաստանում ապրող հայեր: Այսօր Իվան Պասկևիչի հաղթանակների դեմ պայքարում է անունով հայ մի սրիկա և նրան հավատարիմ բազմահազար հայախոսներ: Այսօր Հայաստանի վերջին կտորի ոչնչացումը թողնված է անունով հայերին, ինչը նրանք իրագործում են զօրուգիշեր, և հեռու չէ նրանց վերջնական հաղթանակը, այդ թվում՝ Պասկևիչի նկատմամբ:

Բայց, ամեն դեպքում, հայերով այսօր պարտավոր ենք հիշել Երևանը Քաջար խանից գրաված ուղղափառ քրիստոնյա զորավարին:

Տիգրան Աթանեսյան

Դիտվել է՝ 3096

Մեկնաբանություններ